-
24.01.2018|
14:37
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեր անդրանիկ հանդիպումն իրոք տպավորիչ էր։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ, բաց ու անկեղծ երկխոսության համար, Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար։
-
24.01.2018|
14:34
Հայաստանի և Իրանի հարաբերությունները 2 հազար տարվա պատմություն ունեն, և մենք քաղաքական կայուն երկխոսություն ունենք` Ֆրանսիա այցի ժամանակ L'Express պարբերականի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ երկրների միջև ձևավորվել է կայուն քաղաքական երկխոսություն, կան մշտական քաղաքական այցեր, և Հայաստանն այս երկրի հետ հարաբերություններ է պահպանում:
-
24.01.2018|
14:32
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ հանդիպման ժամանակ։
-
24.01.2018|
12:34
Նախագահ Սերժ Սարգսյանին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա ողջունել է Հայաստանի նախագահին Ֆրանսիայում և նշել, որ հանդիպման ժամանակ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:
-
24.01.2018|
12:27
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի հետ: Նա ուրախ է եղել հենց Դավոսում հանդիպելու ՀՀ վարչապետին և քննարկելու առաջիկայում Շվեյցարիայի պատվիրակության Հայաստան այցի մանրամասներն ու նախապատրաստական աշխատանքները: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դոմինիկ դե Բումանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
-
23.01.2018|
17:30
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
-
23.01.2018|
13:23
Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Նախագահը հանդիպման սկզբում շնորհավորել է Ժերար Լարշեին Սենատի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։
-
23.01.2018|
11:48
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։
-
23.01.2018|
00:54
ՀՀԿ-ից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մեկնել է Լոնդոն, որտեղ ուներ նախօրոք պլանավորված հանդիպումներ: Նա Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին:
-
23.01.2018|
00:45
Այժմ Հայաստանում ներդրումների համար լավագույն ժամանակն է` ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում: